Պյատիգորսկի 12-ամյա բնակչուհի Օլեսյային մահից փրկել է շունը: Տրամվայի դիմացից գծերն անցնելիս աղջիկն ընկել է եւ կորցրել գիտակցությունը: Հավատարիմ շուն Այաքսը, ատամներով բռնելով աղջկա հագուստից, տիրուհուն դուրս է բերել մոտեցող տրամվայի անիվների տակից:
Հնարավոր ողբերգությունից մի ակնթարթ առաջ, երբ թվում էր, թե երեխային արդեն անհնար է օգնել, շունը նետվել է ուղիղ անիվների տակ:
Շունը ատամներով բռնել է աղջկա բաճկոնից եւ փորձել նրան հեռացնել ճանապարհից: Տրամվայը երեխային մի քանի մետր քարշ է տվել եւ կանգ առել: Այժմ աղջիկը հիվանդանոցում է՝ ազդրի եւ անրակի կոտրվածքով: