Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները: Քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը:
Վերջինս իր խոսքը սկսեց շնորհակալություն հայտնելով Սերժ Սարգսյանին իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու համար' որպես ՎՊ նախագահի:
«Նախորդ օրերին ես հանդիպել եմ խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, և այդ հանդիպումների ընթացքում հնարավորություն ունեցել ենք բազմաթիվ հարցեր քննարկելու շատ ազատ և հանգիստ ռեժիմով»,-ասաց Զաքարյանը:
Իշխան Զաքարյանը իր ելությում նշեց, որ 100 տոկոսով անցում է կատարվելու ծրագրային ստուգումների և ծրագրային վերահսկողության տիրույթ:
«Չի լինելու ընդհանուր թեմա, չեն լինելու ընդհանուր արտահայտություւններ, այլ կոնկրետ ծրագրեր և կոնկրետ ծրագրերի հետ կապված վերահսկողություն և կոնկրետ գնահատականներ տվյալ ծրագրի հետ կապված»,-նշեց Իշխան Զաքարյանը: