Հայաստանի 3-րդ հանրապետությունը փլուզման եզրին է. Համոզված են Նախախորհրդարանի անդամները: Այսօրվա քննարկման ընթացքում երկրի վիճակը նրանք գնահատեցին «նորագաղութային» եւ մեկ ելք առաջարկեցին.
«Վարչախմբի հեռացումը, սա առաջին քայլն է, հասկանալի է, որ այսպիսի կառավարման և կառավարիչների պարագայում անհնար է որևէ բան անել»,- ասաց Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Իշխանափոխությունից հետո Նախախորհրդարանը առաջարկում է լուծել 4 խնդիր՝ ստեղծել հավասար հնարավորություններ երկրում և նվազագույնի հասցնել սոցիալական բարեկեցությունը, ձևավորել մրցունակ ու կենսունակ պետություն, ապահովել համաչափ զարգացում ողջ Հայաստանում:
Նախախորհրդարանը իշխանություններին զգուշացնում է՝ ժողովրդի դժգոհությունները հետզհետե աճում են: Որպես վառ ապացույց նրանք համարում են Շանթ Հարությունյանի ընդվզումը. «Մենք փորձում ենք ստեղծել մի կառույց, որ երկիրը չի թողնի մնա փլատակների տակ»,- ասում է նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը:
Շարունակությունն` այստեղ: