Այս տարին նշանակալից էր Հայաստանում գործող առաջատար և տեխնիկապես գերհագեցած փորձագիտական լաբորատորիաներից մեկի՝ «Ստանդարտ դիալոգ»-ի համար: Տարիների ջանքերն ու անբասիր աշխատանքը աննկատ չմնացին, ընկերության փորձարկման լաբորատորիան ճանաչվեց 2013 թվականի «Տարվա լավագույն ապրանքանիշ» և «Տարվա լավագույն հանրային ծառայող» մրցանակաբաշխության հաղթող: Այս փաստն, անշուշտ, չէր կարող անուշադրության մատնվել, որովհետև յուրաքանչյուր մարդ կամ կազմակերպություն, որ առնչվում է ոլորտին, շատ լավ է հասկանում, թե որքան կարևոր է շուկայում նման վստահելի գործընկեր ունենալը:
«Ստանդարտ դիալոգ»-ը գործում է 2009 թվականից: Ընկերությունը, առաջնորդվելով շարունակական բարելավումների սկզբունքով, կարճ ժամանակահատվածում զարգացրել է փորձարկման լաբորատորիայի հետազոտությունների շրջանակը՝ ներառելով պարենային հումքի և սննդամթերքի տարբեր խմբերում ֆիզիկա-քիմիական, քիմիական, մանրէաբանական ցուցանիշների որոշման լայն սպեկտր, ինչպես նաև նույնականացման միջոցով սննդամթերքի կեղծիքների հայտնաբերումներ:
Հիմնադրման հաջորդ տարվանից ընկերությունը զբաղվում է եզակի գործունեությամբ՝ իր փորձարկման լաբորատորիայի միջոցով իրականացնելով սննդամթերքի տրանսգենային բաղադրիչների, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) և գենետիկորեն ձևափոխված միկրոօրգանիզմների (ԳՁՄ) ու դրանց անալոգների որոշման փորձարկումներ' համահունչ միջազգային պահանջներին:
Ընկերության փորձարկման լաբորատորիան Գերմանիայի չափագիտության ինստիտուտի կողմից (PTB) ճանաչվել է ՀՀ լավագույն փորձարկման լաբորատորիաներից մեկը և ներկայումս եվրոպական գնահատման մարմիններում հավատարմագրման գործընթացում է:
«Ստանդարտ դիալոգ»-ի փորձարկման լաբորատորիան սերտիֆիկացվել է GSA-ի կողմից և արժանացել է ISO 17025:2005 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատի: Նույն կազմակերպությունը սերտիֆիկացրել է փորձարկման լաբորատորիայի որակի կառավարման համակարգը և շնորհել ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ: Փորձարկման լաբորատորիան առաջնորդվում է միջազգայնորեն սահմանված պահանջներով և որպես լավագույն կառավարման ապացույց իրականացնում է տարածքի և շրջակա միջավայրի, աշխատանքի անվտանգության, աշխատատեղերի հիգենիկ պայմանների ու անձնակազմի առողջության պահպանման ուղղված գործունեություն՝ թափոնների օգտահանում:
«Ստանդարտ դիալոգ»-ը կյանքի է կոչել մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության ռազմավարության առաջնահերթությունների հետ, այդ թվում մանրէաբանական էքսպրես ինդիկացիայի մեթոդների գնահատման և ներդրման առումով:
Ընկերությունում ներդրված որակի կառավարման համակարգը նպաստում է բոլոր ծրագրերի ժամանակին և պատշաճ մակարդակով իրականացմանը, փորձարկման լաբորատորիայի համակարգված գործունեությանը, փորձարարական բազայի արդիականացմանը, մասնագետների պատրաստվածության և կոմպետենտության բարձրացմանը: Ընկերության 15 աշխատակիցներից 6-ը ունեն գիտությունների դոկտորի և թեկնածուի գիտական աստիճաններ, 4 փորձարկող - մասնագետ վերապատրաստվել են արտերկրում:
Ընկերությունը համագործակցում է ՀՀ բուհերի հետ, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ՝ կազմակերպելով ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկաներ իր փորձարարական բազայում՝ դրանով նպաստելով ապագա մրցունակ մասնագետների ձևավորմանը:
«Ստանդարտ դիալոգ»-ը համատեղ գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Մանրէաբանների ասոցիացիայի հետ' կիրառական մանրէաբանության և բիոտեխնոլոգիայի բնագավառում, նաև աշխատակցում է Լիտվայի համալսարանի, ՀՀ Առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ու Մոսկվայի Գամալեյի անվան մանրէաբանության և վիրուսաբանության ինստիտուտների հետ:
«Ստանդարտ դիալոգ»-ն իրականացնում է ուսումնախորհրդատվական ծառայությունների մատուցում, ուսուցում և վերապատրաստում, միջազգային ստանդարտների պահանջներով կառավարման համակարգերի ներդրում և գնահատում: Առանձնակի կարևորվում է սննդարդյունաբերության տարբեր ոլորտներում ռիսկերի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի HACCP համակարգի պահանջների ուսուցումը, ինչպես նաև ներդրումը և աուդիտը: Այս գործընթացները նպատակաուղղված են ՀՀ սննդարտադրողների աջակցմանը:
Ընկերության հաջողությունների թիվ մեկ գրավականը իր լուրջ փորձ ու ձեռքբերումներ, գիտական աստիճաններ ունեցող և շարունակական վերապատրաստում անցած կոմպետենտ անձնակազմն է: