Նոյեմբերի 6-ից նախագահական նստավայրի դիմաց նստադուլ հայտարարած Աշոտ Խուդոյանն այսօր առավոտյան հացադուլ է սկսել և երեկոյան կարել է բերանը: Արմավիրի մարզի դատախազի կարգադրությամբ առավոտյան Բաղրամյան 26 էր եկել Էջմիածնի ոստիկանապետի տեղակալը՝ Աշոտ Խուդոյանին դատախազի հետ հանդիպման տանելու:
Էջմիածնի քաղաքացուն դատախազը խոստացել է պատասխան տալ երկու օր անց՝ փաստաթղթերին ծանոթանալուց հետո:
«Ես ոչ մի դրական պատասխան էլ չեմ սպասում էդ մարդկանցից, ես պնդում եմ, որ Արմավիրի մարզից հանվի էդ քրեական գործը»,- ասաց Աշոտ Խուդոյանը NEWS.am-ի թղթակցին:
Աշոտ Խուդոյանը համաձայնել էր ոստիկանական մեքենայով Էջմիածին գնալ՝ պայմանով, որ իրեն հետ բերեն նստացույցի վայր, բայց նա Բաղրամյան 26 վերադարձել էր սեփական միջոցներով. ոստիկանները, նրա պատմելով, անհասկանալի պատճառներ էին բերել՝ չուղեկցելու համար:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: