Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 

Նույն օրը երեկոյան հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտ քաղաքում մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին:

 

Բակո Սահակյանը կարևորել է Պաշտպանության բանակի պաշտպանունակության մակարդակի հետևողական բարձրացումը՝ այն համարելով Արցախի անվտանգության ապահովման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ բաղադրամասերից մեկը:

 

Միջոցառումներին ներկա են եղել ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք: