Երեւանի Մյասնիկյան պողոտայում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի վթարի ենթարկվելու դեպքով նախաքննությունը շարունակվում է, դրա վերաբերյալ մանրամասներ հարազատներին հայտնի չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի մայրը՝ Լիանա Պողոսյանը:
Նա դեռ չի հանդիպել գործով զբաղվող քննիչին, ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննությունը ընթանում է, եւ քննիչը անձամբ կապ կհաստատի ընտանիքի հետ: Լիանա Պողոսյանի համար հանելուկ է, թե որն է որդու վթարի ենթարկվելու պատճառը, քանի որ, մոր փոխանցմամբ, որդին ալկոհոլ չէր օգտագործում, մեքենան արագ չէր վարում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: