Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին, թե ինչու է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Վարդան Պետրոսյանի կալանավորման հարցում լռում, ինչո՞ւ գոնե երշախավորություն չի տալիս և չի հայտնում իր աջակցությունը, հատկապես` այն դեպքում, երբ ժամանակին դերասանը կանգնեց «Ժառանագություն» կուսակցության ղեկավարի կողքին։
Զարուհի Փոստանջյանը նախ նշեց, որ հարցը ոչ կոռեկտ է ձևակերպված.
«Այնպես չի, որ եթե ժամանակին մեկը մյուսին աջակցում է, ապա պետք է նման ձևով պատասխան տան։ Աջակցությունը պետք է լինի բարոյականության սկզբուքների հիման վրա։ Որպես բարոյական մարդ' իհարկե, Րաֆֆի Հովհանիսյանն աջակցում է, որովհետև մենք դիտարկում ենք Պետրոսյանի նախնական կալանքը ապօրինություն»,-ասաց Փոստանջյանը: