Ինչպես գիտենք, կենսաթոշակային հիմնադրամի ստեղծման հետ կապված բողոքների արդյունքում ընդդիմությունը 44 ստորագրություն էր հավաքել ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ, որի ընթացքում պետք է քննարկվեր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր բաղադրիչի գործադրումը 2014-ի հունվարի 1-ից 2015-ի հունվարի 1 տեղափոխելու հարցը:

 

Հանրապետական կուսակցությունը նիստից րոպեներ առաջ քաղաքական որոշում է կայացրել բոյկոտել նիստը' քվորում չապահովել: Ըստ կանոնակարգի' ևս երկու գրանցում կլինի՝ ժամը 13:30-ին և 14:30-ին:

 

Նշենք նաև, որ այս պահին ԱԺ-ի դիմաց հավաքվել են տասնյակ ակտիվիստներ' ընդդիմադիր պատգամավորներին սատարելու:

 

Նրանց ձեռքին կան պաստառներ' «Մենք ուզում ենք ունենալ ընտրության իրավունք», «Ձեռքներդ հեռու մեր աշխատավարձերից» գրառումներով:

 

Լուսանկարը' Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից