Այսօր` ժամը 12:30-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈւ-երը, անտեսելով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև այլ հատվածներում: Հիմնականում կրակել են գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Հայկական ԶՈւ-երը, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն: Հերթական անգամ Ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչը արդյունքում միջադեպի ողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա: