Araratnews.am-ը տեղեկացնում է, որ արդեն մոտ մեկ ժամ է Մարց գյուղի բնակիչները «100 աստիճան» նախաձեռնության անդամների հետ միասին փակել են Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու Վանաձոր-Մարց ճանապարհահատվածը։
Երկու ուղղությամբ կուտակվել են մեծ քանակությամբ մեքենաներ: Այս պահին ստեղծվել է բախումնային իրավիճակ ճանապարհը փակած քաղաքացիների և մայրուղով երթևեկողների միջև: Այնտեղ է Ձորագետի գյուղապետը, ով հայհոյանքներով է սկսել խոսել քաղաքացիների հետ:
Այդտեղ է ժամանել Լոռու մարզի փոխոստիկանապետը:
Բնակիչներն և նախաձեռնության անդամները այս քայլով կրկին անգամ փորձում են բարձրաձայնել իրենց գյուղի տարածքում ՀԷԿ-երի կառուցման անթույլատրելիության մասին և պահանջում են, որ Լոռու մարզպետը ժամանի դեպքի վայր: