Նոյեմբերի 20-ին «Մենք» երիտասարդական շարժումը Կիրովի անվան մանկական զբոսայգում (Կոմայգում) հանրային քննարկում էր հրավիրել՝ այգին տրանսվեստիտ մարմնավաճառներից «մաքրելու» թեմայով: Քննարկմանը ներկա էին մոտ երեսուն քաղաքացիներ, այդ թվում՝ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, որը հանրությանը հայտնի դարձավ 26 տարեկանը բոլորած հայ աղջիկներին ուղղված կուսությունից զրկվելու կոչով։
«Պետք է գոյություն ունենա օրենք, օրենքը պետական մակարդակով պետք է գործի եւ վերեւից պետք է ասվի, որ հասարակական վայրում այս երեւույթը արգելված է։ Եթե կան եզակի նմանատիպ երեւույթներ, թող գնա այլ տեղ իրենց կարիքները բավարարեն: Քաղաքապետարանի կողքին գտնվող այգին չի կարող ծառայել այսպիսի բարոյալքված անձանց շահերը սպասարկելու համար»։
Անի Զախարյանը այգով «ավելի շատ» անցնում է ցերեկը, որովհետեւ հասկանալով, որ «գիշերը նման երեւույթներ են իրականացվում», իրեն թույլ չի տվել մտնել այգի։
Քննարկմանը մասնակցող Մարիամ Գիշյանը, որն ամեն հիգշաբթի կառավարություն դիմաց պահանջում է վերադարձնել ներկայում Հյուսիսային պողոտայի իր նախկին տունը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե ինքը համասեռամոլ տղա ունենար, ապա «առանց տատանվելու կսպաներ նրան». «Աստված ստեղծեց Ադամ, Եվա՝ տղամարդ եւ կին, որ ամուսնան եւ երեխա ունենան: Աստված չի ստեղծել երկու տղամարդ, երկու կին, նրանք չեն կարող երեխա ունենալ, իսկ դա կոչվում է ազգի վերջացում: Եթե դրանց ուզեն երեխա տան որդեգրման, այդ երեխանները ուղղակի մեղք են, իրանց նման կսարքեն ու տենց ազգը կվերջանա»։
Նա միասեռական մարմնավաճառների հանդեպ անհանդուրժողականության կոչ արեց. «Չես կարող հանդուրժող լինել պղծության հանդեպ, եթե որբ երեխան հաց է գողանում, դա կարող ես հանդուրժել, իսկ նրանք պետք է պատժվեն: Իրանք պետության, պաշտոնյաների հովանավորության տակ են, դրա համար են շատանում»,- ասաց Մարիամ Գիշյանը: