Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը հեռուստատեսության համաշխարհային օրվա կապակցությամբ.
Հեռուստատեսության հարգելի աշխատակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Արագ զարգացող այս աշխարհում անհնար է պատկերացնել կյանքն առանց հեռուստատեսության, որը վաղուց արդեն իսկ այս կամ այն իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածող չէ միայն. այն այսօր հասարակական կարծիքի ձևավորման, տնտեսության ու սոցիալական կյանքի զարգացմանը նպաստող հզոր գործիք է:
Մեծ հաշվով, հենց հեռուստաեթերից հնչող օբյեկտիվ ու անաչառ մեկնաբանություններով են նաև լուծում ստանում հանրությանը հուզող բազմաթիվ խնդիրներ։ Ըստ այդմ, շարունակելով անաչառ ներկայացնել ընթացող գործընթացներն ու զարգացումները, դուք իրապես կնպաստեք մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու հզորացմանը, ինչպես նաև աշխարհում մեր պետության վարկանիշի ամրապնդմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՝ մաղթելով ստեղծագործական անսպառ եռանդ ու համարձակ ծրագրերի իրականացում։