ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում այսօր վերաբացվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժինը՝ ամբողջովին վերանորոգված ու տեխնիկապես հագեցած ժամանակակից սարքավորումներով. բաժնի թվով 22 հարկադիր կատարող այսուհետ կաշխատի նոր և հարմարավետ աշխատանքային պայմաններում:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորել է աշխատակիցներին նորամուտի առթիվ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: