Այսօր կեսօրին հրապարակված մեր «Ուսադիրներով պաշտոնյաների արկածախնդրության զոհ դարձած դատապարտյալն ահազանգում է» հոդվածից հետո Հրազդան ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Սմբատյանի նկատմամբ ճնշումներ և բռնություններ են կիրառվել:
YerevanNews.am-ի տեղեկություններով դատապարտյալին մենախուց են տեղափոխել և սպառնում են:

 

YerevanNews.am-ը կապ հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հերքեց մեր ունեցած տեղեկություններն ասելով. «նման բան չկա, իրականությանը չի համապատասխանում, ինչ ծեծել, ինչ բան»:

 

Մեր այն այս պահին դատապարտյալն իր բանտախցում է, թե մենախցում, Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ իրեն այս պահին չի հաջողվել պարզել դա, քանի որ աշխատանքային օրն ավարտվել է, բայց խոստացավ առաջիկայում նոր մանրամասներ հայտնել:

 

«Այս պահին հարյուր տոկոսով կարող եմ ասել, որ իր հետ ամեն ինչ նորմալ է, իսկ մանրամասներն առաջիկայում կասեմ»,-իր խոսքում նշեց Գոռ Ղլեչյանը:

 

Հիշեցնենք, որ հոդվածում դատապարտյալի մայրը հայտնել էր մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների անուններ, որոնք իր որդու նկատմամբ անօրինականություններ են կիրառել: