ԱՄՆ-ում Ինդիանա նահանգի ոստիկանության տեղամասերից մեկի ղեկավարը որոշել է բավականին տարօրինակ քայլի դիմել' 9 հազար դոլար գումար վաստակելու համար, որպեսզի կարողանա հսկիչ պարեկային ծառայություն իրականացնել: Տղամարդն իր վրա փորձարկում է էլեկտրաշոկի աշխատանքը, տեղեկացնում է Associated Press-ը:
Ծառայողական մեքենա վարձելու համար 63-ամյա Դենի Բեյքերը պատրաստ է իր վրա փորձարկել էլեկտրաշոկի ազդեցությունը, մի գործիք, որն ամերիկացի ոստիկաններն օգտագործում են հանցագործներին բռնելու համար:
«Սա մեծ խայտառակություն է, որ մենք նման միջոցով ստիպված ենք գումար վաստակել: Սակայն նահանգային բյուջեն չի բավականացնում, և մենք ստիպված ենք հարցի լուծում գտնել», հայտարարել է Բեյքերը: