Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ Կոնստանտին Բիրյուլինին, ով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ս.թ. նոյեմբերի 25-29-ը Երևանում անցկացվող հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցեց նաև միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը:Բարձր գնահատելով ռազմավարական և դաշնակցային բնույթ կրող հայ-ռուսական համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում' Ա.Բաղդասարյանն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում հայկական կողմի հետ իրականացված աշխատանքի արդյունավետությունը: Պատասխան խոսքում Կ.Բիրյուլինն իր հերթին նշել է, որ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի ակտիվ աջակցությունը և օգտակար նախաձեռնությունները մեծապես նպաստում են ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացմանը:

 

Կ.Բիրյուլինը և Ա.Միրզաբեկյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին են ներկայացրել նաև միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգի շրջանակներում իրականացվող աշխատանքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:

 

Ամփոփելով հանդիպման արդյունքները' կողմերը երկուստեք կարևորեցին երկկողմ շփումների ակտիվացման, ձեռք բերվա] պայմանավորվածությունների իրականացման արդյունավետության բարձրացման և փոխգործակցության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը:

 

Կ.Բիրյուլինը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի աշխատանքներին գործնական մեծ աջակցություն ցուցաբերելու համար: