Թուրքիան սկսել է Հայաստանի հետ սահմանի ականազերծման նախապատրաստման աշխատանքները երկու երկրների միջև սահմանի բացման բանավեճերի ֆոնի վրա. գրում է թուրքական Turkiye պարբերականը:

 

Թուրքիայի տարածած հերթական հերյուրանքը չուշացավ. արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 7-ին հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ սահմանի բացմանը և երկաթգծային հաղորդակցության վերականգմանը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու պայմանով:

 

Նրա խոսքերով' այս պահին հայ-թուրքական սահմանին' Իգդիր քաղաքի մոտակայքում, սկսվել են նախապատրաստական շինարարական աշխատանքներ: Թուրքիայի ՆԳՆ-ն ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով մտադիր է ականազերծել Իրանի և Հայաստանի հետ սահմանամերձ տարածքները, գրում է է թերթը:

 

«Թուրքիան մտադիր է այդ աշխատանքների շրջանակներում ականազերծել 4 մլն քառ. կմ տարածք առկա 16 մլն-ից:

 

Դրա համար պետությունը հույս ունի 52,4 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնություն ստանալ ԵՄ-ից: Անհրաժեշտ գումարի ևս 25%-ը կհատկացնի ՊՆ-ն»,-գրում է թերթը: