Նոյեմբերի 28-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տարածքում ստուգման է ենթարկվել 1981 թ. ծնված Սամվել Խ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 42-44 սմ տրամագծով և 1.5 մ երկարության հաճարենու 21 գերան: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

 

Գերանները տեղափոխվել են ոստիկանության համապատասխան տարածք:

Կատարվում է հետաքննություն: