Լոնդոնի Brompton Road կայարանը, որը պատկանում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին, կվաճառվի օտարերկրացու: Համաձայն տեղական ԶԼՄ-ի փոխանցման' այդ մետրոյի կայարանը լքված վիճակում է գտնվում և այն կվաճառվի 50 միլիոն ֆունտով, որը համարժեք է 80 միլիոն դոլարին: Օգոստոս ամսին բրիտանացի նախարարը հայտարարել է, որ մտադիր է նաև վաճառել իր ունեցվածքի մեծ մասը' ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում: Արդեն մետրոյի գնորդ է հայտնվել: Վաճառքի համար նախատեսված փաստաթղթերը պետք է պատրաստ լինեն 2 ամսվա ընթացքում: Սակայն Բրիտանիայում այն բնորոշվել է, որպես մշակութային արժեքի կորուստ:

 

Այն բացվել էր 1906 թվականին՝ Լոնդոնի կենտրոնում: Կայարանը փակվել էր 1934 թվականին' քիչ ուղևոր ունենալու պատճառով: Մի քանի տարի անց այն հանձնվել էր Պաշտպանության նախարարության վերահսկողությանը: Այս մասին գրում է vm.ru-ն: