Նախագահական նստավայրի մոտ նոյեմբերի 28-ից հերթական նստացույցը սկսած Աշոտ Խուդոյանի քույրը՝ Մարիետա Քալաշյանը, իր հասցեին հնչեցրած եղբոր մեղադրանքները զրպարտություն է համարում: Մարիետայի պատմելով՝ կտակը չի կեղծվել, և ոչ ինքը, ոչ էլ իր կարգադրությամբ ուրիշ մեկը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի գրասենյակից չի գողացել իր պապու կտակն ու կեղծել այն, ինչպես պնդում է եղբայրը։
Ավելին, տիկին Քալաշյանը վստահեցնում է, որ ինքը չի պահանջել տան իր բաժինը մինչև այն պահը, երբ եղբայրը տունը վաճառքի է հանել: «Մենք ուզեցել ենք, որ էդ տունը ինքը շենացնի: Մենք չենք ուզեցել, որ ինքը տունը քանդի: Ոչ մեկ իրան տնից չի հանել, անգամ թույլ էլ չեմ տվել, էսքան իրա սրիկայություններից հետո իրա հետ բառ չեմ փոխանակել: Մի անգամ եմ տեսել դատարանում, հայհոյանքներով ընկավ հետևիցս»,-NEWS.am-ին պատմեց Մարիետա Քալաշյանը։ Շարունակությունը՝ աղբյուր լրատվամիջոցում: