
armsport.amԲրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի կրկնակի չեմպիոն (1994, 2002) Ռոնալդոն կարծում է, որ այն հավաքականները, ովքեր աշխարհի հնգակի չեմպիոնների հետ կհայտնվեն ԱԱ-2014-ի եզրափակիչ փուլի նույն խմբում, անհաջող են համարելու վիճակահանությունը:
«Աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ, մյուս հավաքականները վախենալու են Բրազիլիայի հետ նույն խմբում հայտնվելուց: Կարծում եմ, որ աշխարհի առաջնությունը շատ հետաքրքիր է ստացվելու: Ուշադրություն դարձրեք այն թիմերին, ովքեր եզրափակչի ուղեգիր են ձեռք բերել», - Ռոնալդոյի խոսքերն է մեջբերել Sambafoot.com-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 6-ին: Բրազիլիայի հավաքականը ընդգրկված է լինելու Ա խմբում և իր հանդիպումները անցկացնելու է Սան Պաուլոյի, Ֆորտալեզի և մայրաքաղաք Բրազիլիայի մարզադաշտերում: