Գյումրիում Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի պատճառով արգելվել է հուղարկավորություն անցկացնել։
Նման մեկ ահազանգ ստացել է Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Բացի այդ, ֆեյսբուքի մի օգտատեր, ով գյումրեցի է, գրառում է կատարել, մասնավորապես նշելով. «Թարմ մառազմներ Գյումրիից՝ վաղը ՊուԾին ձյաձյայի գալու պատճառով մարդկանց արգելել են անգամ թաղումներ իրականացնել, ծանոթներից մեկի տատիկն էր մահացել, չեն թողնում, որ վաղը թաղեն»։
«Ես մեկ ահազանգ ստացել եմ, բայց ստուգված չէ։ Ամենայն հավանականությամբ հնարավոր է, որովհետև իրենց մտածելով հարգելի հյուրի անվտանգություն են ապահովում։ Գիտեմ, որ բոլոր այն տարածքներում, որտեղով անցնելու է Պուտինը հատուկ ծառայություններն այցելել են այդ շենքեր, և արգելել են այդ ժամերի ընթացքում մոտենալ պատուհանին, պատուհանից նայել։ Այս տիպի աննախադեպ ու խայտառակ անվտանգության միջոցառումներ չի եղել»,- ասաց Լևոն Բարսեղյանը։ Մանրամասն` այստեղ: