Քիչ առաջ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ահազանգ է ստացվել, թե Մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում պայթուցիկ սարք կա:

 

Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում մետրոյի աշխատակիցներից մեկն ասաց, որ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, հրշեջ-փրկարարները հեռացել են ստուգումներից հետո:

 

Մետրոյի աշխատակիցն այս թեմայի շուրջ կատակեց. «պայթել պրծելա արդեն, հանգիստ իջե'ք»: