Տեղի ունեցավ կարճատև հանրահավաք Ազատության հրապարակում, որի ժամանակ հանրահավաքի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց հանրահավաքն օրինական է, սակայն տեղում ոստիկանությունը հայտարարեց, որ հանրահավաքը օրինական չէ և որ ոչ օրինական քայլեր ձեռնարկողները կենթարկվեն պատասխանատվության:

 

Այնուհետև երթի մասնակիցները Ուկրաինայի և Հայաստանի դրոշները բարձրացրեցին Ազատության հրապարակում, նրանց տարբեր գրություններով պաստառներ ունեն ձեռքներին. «Ազատենք ՀՀ-ն Սերժիկից», «Stop Russian», «Սերժը չունի ժողովրդի քվեն» և այլն: Այս պահին երթի մասնակիցներն իջնում են Հյուսիսային պողոտայով, Երևանի ոստիկանապետն անձամբ վերահսկում է:

 

Երթը ունի լարված բնույթ: 

Նշենք նաև, որ ակտիվիստների ձեռքին կա նաև ծաղկավոր խալաթ, որն ասոցացվում է Հրաչյա Հարությունյանի հետ: