Ռոնալդոյի մասնակցությամբ գովազդն արգելվել է ցուցադրել բրազիլական հեռուստաալիքով:

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նկարահանվել է հեռախոսային կապի տեսանյութում, որը գովազդում է ընկերների և հարազատների հետ առանց լիմիտի զանգերը:

Տեսանյութում Ռոնալդուն զանգում է Նեյմարին, ներկայանում որպես վերջինիս ընկերուհի և խոսեցնում նրան:

Գովազդն արգելվել է ցուցադրել, քանի որ վատ ազդեցություն է թողնում երեխաների վրա՝ բացասական պատկերացումներ ստեղծելով իրենց կուռքերի վերաբերյալ. տեղեկացնում է 101greatgoals.com-ը: