«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել իր 2014-2016թթ. ներդրումային ծրագիրը: Այս մասին ասված է «ՀայՌուսգազարդի» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Ընկերությունը 2014-2016 թվականներին նախատեսում է իրականացնել 13460.6 մլն դրամի ներդրում գազափոխադրման համակարգի Աբովյանի ԳՍՊԿ-ի վերակառուցմանն ու ընդլայնմանը, 10.471.4 մլն դրամի ներդրում՝ գազափոխադրման համակարգի վերակառուցման եւ 1467.5 մլն դրամի ներդրում՝ այլ ուղղություններով իրականացվելիք աշխատանքների համար:

 

2014-2016 թվականներին նախատեսվում է իրականացնել 7302.41 մլն դրամի ներդրում գազաբաշխման համակարգի ընդլայնման ու վերակառուցման եւ 4639.2 մլն դրամի ներդրում՝ այլ ուղղություններով իրականացվելիք աշխատանքների համար:

 

2014-2016 թվականների ներդրումային ծրագիրն ոււղղված է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի պահպանման, վերակառուցման, արդիականացման, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանը: