ՀԱՀ Յոհաննեսբուրգ քաղաքի արվարձանում գտնվող նախկին նախագահ Նելսոն Մանդելայի տան մոտ աֆրիկացիների հոծ բազմություն է հավաքվում, ովքեր ցանկանում են իրենց հարգանքի տուրքը մատուցել հանգուցյալ նախագահին: Հավաքվածներն իրենց հետ բերում են նաև իրենց երեխաներին. տեղեկացնում է BBC-ն: Սպիտակամորթ և սևամորթ հարավաֆրիկացիները խորապես ցավում են մարդու համար, ում նրանք անվանել են ազատագրիչ:
Ողջ աշխարհը սգում է Մանդլեայի մահվան կապակցությամբ: Իրենց ցավակցանքն են հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և այլ համաշխարհային առաջնորդներ:
Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 6-ին, կյանքի 96-րդ տարում մահացել է ՀԱՀ նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան: