Դեկտեմբերի 3-ի առավոտյան տեղեկատվություն տարածվեց, որ Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Ցիե Զոնա Ֆռանկա անվանումը կրող արտաքսման ճամբարում իր սպորտային կոշիկների ճարմանդով կախվելով' ինքնասպան է եղել 32-ամյա մի հայ երիտասարդ Արամայիս Մանուկյան անունով, ով իր բախտակիցների շրջանում հայտնի էր, որպես Ալիկ: Սակայն այս վարկածը կեղծ է թվում. այդտեղ առաստաղի բարձրությունը 2 մետրից ավելի է, և ճամբարում արգելված են ճարմանդներով կոշիկները:

 

Lurer.com-ի տեղեկություններով' Ալիկը հայհոյանքներով վեճի է բռնվել ոստիկանության ներկայացուցիչների հետ, որից հետո նրան շղթայել և տարել են: 3 ժամ անց ահազանգ է ստացվել, որ նա ինքնասպան է եղել:

 

Ալիկը բանտում անցկացրել է 6 տարի, որից հետո որոշվել էր արտաքսել նրան երկրից: Այժմ Բարսելոնայի ողջ հայությունը բողոքի մեծ հավաքներ է անցկացնում այս դեպքի կապակցությամբ:

 

Երկուշաբթի օրը' դեկտեմբերի 9-ի առավոտյան 19:30-ին, հայությունը, ինչպես նաև բազաթիվ իսպանացիներ հավաքվելու են վերը նշված ճամբարի դիմաց' իրենց բողոքի կոչերը ներկայացնելու և արդարություն պահանջելու:

 

Ալիկի դին դեռևս չեն հանձնում հարազատներին. նշանակվել է դատաքննչական հետազոտություն' պարզելու' նրան ծեծի ենթարկելո՞վ են սպանել, թե՞ տղան ինքնասպան է եղել:

 

Այս ողբերգական միջադեպին անդրադարձել է նաև իսպանական մամուլը: