Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարության մեջ կարող են կադրային փոփոխություններ տեղի ունենալ: Այս մասին նա հայտարարել է ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ, որը հրապարակվել է Ուկրաինայի կառավարության կայքում:

 

Կառավարության կազմում տեղի ունեցող փոփոխությունները, ըստ Ազարովի, կարող են տեղի ունենալ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի և նախարարների աշխատանքի անալիզի արդյունքում:

 

«Այնտեղ, որտեղ այդ անալիզը ցույց կտա կադրային փոփոխությունների անհարժեշություն, այդ ուղղություններով փոփոխություններ կայացնելու մասին որոշումներ կընդունվեն»,-ասել է Ազարովը:

 

Կառավարության աշխատանքի գնահատումը կարող է զբաղեցնել մի քանի շաբաթ. հավելել է վարչապետը: