43-ամյա բեյրութահայ Շ.Կ.-ն ամուսնացել է մայրական իրավունքներից զրկված 36-ամյա հայուհու' Ն.Ս.-ի հետ, ումից նախկին ամուսինն ու երեխաները շաբաթներ առաջ երես էին թեքել՝ ժամանակին տուն չվերադառնալու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը:

 

Նա պատմեց, որ 6-ամյա կինն ամիսներ առաջ է ամուսնալուծվել: «Նա ծնունդով Ախալքալաքից է: Գնացել է, որ անձնագրի ժամկետը երկարացնի, խնդիրներ են առաջացել եւ 10 օր ուշացել է, ինչի համար ամուսինը նրան չի ընդունել: Ավելին' անչափահաս երեխաներն էլ են նրանից երես թեքել: Զանգում է, որ գոնե երեխաների հետ խոսի, ընդհանրապես անունն էլ լսել չեն ուզում: Նույնիսկ ամուսինն այս ընթացքում հասցրել է ամուսնանալ»,- պատմեց Նարե Մարտոյանը:

 

Աղջիկը հուսահատված դիմել է կենտրոն եւ կենտրոնի հայ տղամարդիկ էլ չեն ցանկացել նրա հետ ամուսնանալ: Սակայն նախորդ շաբաթ նրան ամուսնության առաջարկ է արել Բեյրութի հայ 43-ամյա Շ.Կ.-ն:

 

«Նա մեր կենտրոնում գրանցված ամենագեղեցկադեմ տղամարդն էր: Մեկ շաբաթ առաջ է նրանց հանդիպումը տեղի ունեցել: Երեկ զանգել էր այդ կինը ասում էր, որ իրեն տարել են վարսավիրանոց, թարթիչներ, եղունգներ են դրել, հարդարել: Աղջկա հարազատներին էլ Թիֆլիսից կանչել են ու ամուսնացել»,- ներկայացրեց Նարե Մարտոյանը: