«Սատանան ապրում է Սան Պեդրոյում»,- Հոնդուրասի երկրորդ ամենամեծ քաղաքի մասին ասում է թաղման բյուրոյի աշխատակիցներից մեկը, ով նշել է, որ «մարդկանց այստեղ սպանում են հավերի նման»: Այս մասին գրում են Business Insider-ը:

 

2011թ. սպանությունների ցուցանիշն այս քաղաքում եղել է 169՝ 100,000 հոգու հաշվարկով: Սան Պեդրոն մի քանի ուսումնասիրություններում մասնագետներն աշխարհի ամենադաժան քաղաք են անվանել: Նախորդ տարիների ընթացքում այստեղ աճել է սպանությունների թիվը, չնայած հարևան երկրներում՝ օրինակ Սալվադորում և Գվատեմալայում հանցագործությունների անկում է նկատվում: