Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում 200 հազար ցուցարար է հավաքվել ընդդիմությանն իր աջակցությունը հայտնելու. գրում է Lenta.ru ն: Քանակի մասին լուրը հաստատում է նաև Agence France Presse գործակալության թղթակիցը դեպքի վայրից: Մարդիկ ամբողջովին լցրել են Մայդանն ու նրան հարակից փողոցները: Ոստիկանությունը հայտնում է ժամը 11.00-ի դրությամբ հինգ հազար ցուցարարի ներկայության մասին:

 

Ընդդիմությունն ու նրան աջակցող ցուցարարները, սև ժապավեններով բերանները փակած, լուռ բողոքի երթ են կազմակերպել Կիևի գլխավոր փողոցով: Այն անվանվել է «Ուկրաինացի ժողովրդի լուռ երթը»:

 

Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը: