Դեկտեմբերի 11-ին` ժամը 22.40-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Աքորի գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան բակում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.35-ին, մարվել՝ 01.05-ին: Այրվել է 3.5 տ կուտակված անասնակեր: