Թուրքիայում մեկնարկել են Իգդիրում գտնվող քարայրները առողջապահական տուրիզմի նպատակով օգտագործելուն միտված աշխատանքները: Նշյալ քարայրները, մասնագետների հաշվարկներով, հանդիսանում են 840 մլն տոննա աղի պաշարներ ամբարող գոտի: Այն գտնվում է Իգդիրի վարչական կենտրոնից 40կմ հեռավորության վրա:

 

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն ու տեղի ՏԻՄ մարմինները համատեղ փորձում են կյանքի կոչել այդ գաղափարը: Նախարարության ներկայացուցիչ Օսման Էնգինդեզը հայտնել է, որ այդ տեղանքի աղի պաշարները ի զորու են 400 տարի շարունակ բավարարել Թուրքիայի աղի պահանջարկը: Նա նաև նշել է, որ այդ հանքային այդ աղերի «երակները» ձգվում են մինչև Հայաստան: