Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե 7 տոկոս աճ չապահովող կառավարությունը պետք է հեռանա՝ քաղաքական հայտարարություն է, եւ եթե կառավարությունը 7 տոկոս աճ չապահովի, ապա պետք է նայել, թե արդյոք ամեն ինչ արել է ապահովելու համար: Այլ կերպ ասած, ըստ Դավիթ Սարգսյանի, եթե ամեն ինչ արել է, բայց չի ստացվել, ուրեմն կառավարությունը կարող է եւ չհեռանալ կամ չպետք է հեռանա:

 

Ֆինանսների նախարարի այդ հայտարարությունն արժե դիտարկել մի քանի տեսանկյունից: Նախ, ինչ է նշանակում «Սերժ Սարգսյանը քաղաքական հայտարարություն է արել»: Իսկ ինչ հայտարարություն պետք է անի երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը (մի կողմ թողնենք, թե ինչպիսի ընտրության հետեւանքով է նա զբաղեցնում այդ պաշտոնը): Միգուցե Դավիթ Սարգսյանը համարում է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ եւ նրա քաղաքական հայտարարությունն է՞լ չի կարող լեգիտիմ լինել: Դա իհարկե այլ խնդիր է, բայց եթե Սարգսյանի համար Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ չէ, ապա ֆինանսների նախարարի հայտարարությունը դառնում է առնվազն տարօրինակ հայտարարություն:

 

Նախագահները անում են քաղաքական հայտարարություններ եւ պատասխանատու են իրենց քաղաքական հայտարարությունների համար: Տարօրինակ կամ որեւէ վարչահրամայական պատասխանատվություն չեն ենթադրում կոշկակարների, դերձակների, մանրավաճառների կամ թեկուզ փորձագետների քաղաքական հայտարարությունները, իսկ եթե հայտարարություն է անում քաղաքական պաշտոն, այն էլ երկրի նախագահի պաշտոն զբաղեցնող մարդը, ապա նրա ենթակայության տակ գտնվող ամբողջ վարչական ապարատը պատասխանատու է նրա հայտարարության համար: Մանրամասները` այստեղ: