Նիժնի Նովգորոդում սպանված Սաշա Սլակաևի սպանության մեջ մեղադրվող 4-րդ ազգությամբ հայ մեղադրյալին հեռակա կարգով ձերբակալել և միջազգային հետախուզում են հայտարարել: Ոստիկանության տվյալներով' նա կարող է տեղաշարժվել «Լեքսուս LX470» մակնիշի ավտոմեքենայով:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել Նիժնի Նովգորոդի շրջանի Արզամաս քաղաքում դեկտեմբերի 7-ի գիշերը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Ալեքսանդր Սլակաևին և նրա ընկեր Իգոր Կարպովին ծեծել են «Օջախ» հայկական սրճարանի 7 ազգությամբ հայ աշխատակիցներ: Մանրամասները` այստեղ: