Գյումրու «բուժաշխատողների հանրակացարանում» մարդկային ճակատագրերն իրար նման են, և մեկը մյուսից ավելի թշվառ: Այդ հանրակացարանում ապրում են նաև բուժաշխատողներ, չնայած հիմա այն հիմնականում բնակեցված է աղքատներով: Բնակվող բուժաշխատողները ևս սոցիալապես անապահով խավից են, նրանք, ովքեր իրենց ամբողջ կյանքում չեն կարողացել ձեռք բերել բնակարան և մնացել են հանրակացարանում: Այս մասին հաղորդում է Galatv.am կայքը։
Ռիտա Այվազյանը նրանցից մեկն է: Նա 38 տարի շարունակ աշխատում է Գյումրու մանկատներից մեկում, ուր տեղափոխում են հիվանդ երեխաներին: Նա հանրակացարանի տներից մեկում բնակվում է իր որդու հետ միասին արդեն 22 տարի: Նա իր կյանքի դժվարությունների մասին պատմելիս ամբողջ ընթացքում լաց է լինում: Մանրամասները` աղբյուր կայքում: