Այսօր' դեկտեմբերի 14-ին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի իր պաշտոնակցին հանդիպելու նպատակով ժամանել էր Լոռու մարզ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հանդիպումը տեղի ունեցավ Գուգարքի տարածաշրջանի Թուֆենկյան համալիրում: Երբ երկու օր առաջ Լոռու մարզի ճանապարհները տեղացած առատ ձյան եւ մերկասառույցի պատճառով անանցանելի էին, ինչը բազմաթիվ վթարների պատճառ դարձավ, այդ թվում՝ Ռումինիայի քաղաքացու մահվան վրաերթի, այսօր ճանապարհները գրեթե գտնվում էին մաքուր վիճակում:

 

Հարցին, թե գուցե ճանապարհները մաքրվել են ԱԺ նախագահի պատվին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Հա»:

 

Մանրամասն' այստեղ: