Обозреватель ռուսական լրատվականը գրում է այն մասին, որ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան նախատեսում է նախագահական ժամկետի ավարտից հետո 30-40 երեխա որդեգրել:

 

«Ես ցանկանում եմ 30-40 աղքատ երեխա որդեգրել, որպեսզի նրանք ապրեն իմ տանը»,- ասել է Մուխիկան։ «Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ես կհանեմ այս կոստյումը, որն ինձ ճնշում է»,-ասել է նախագահը։

 

Վերջինիս նախագահական ժամկետն ավարտվում է 2015թ. մարտին։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ նախագահի աշխատանքի ավարտից հետո կվերադառնա գյուղական կյանքին և հնարավոր է՝ ծաղիկներ կվաճառի տեղի տոնավաճառում։

 

Հիշեցնենք, որ Ուրուգվայի նախագահը աշխարհի ամենաաղքատ նախագահն է: Նրա աշխատավարձը կազմում է մոտ 263 հազար ուրուգվայական պեսո (մոտ 12 հազար դոլար), որի մեծ մասը նա ուղղում է բարեգործության, իսկ իրեն թողնում է միայն 26300 պեսո (մոտ 1200 դոլար):