ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հոր մահվան կապակցությամբ

 

«Մեծարգո պարոն Նախագահ,

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ:

 

Այս դժվարին պահին կիսում ենք Ձեր մեծ վիշտը եւ մեր զորակցությունը հայտնում Սարգսյանների ընտանիքին»: