Նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ' մեղադրելով հայերին ավելի քան 200 տարի Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն իրականացնելու մեջ եւ կոչ անելով իր հայրենակիցներին հեռու մնալ հայերի հետ հարեւանությունից:

 

Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

 

«Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը բնորոշում է այդ պետության իրական դեմքը, ցանկություններն ու նպատակները: Մինչ համանախագահ երկրների ղեկավարներն այցելում են տարածաշրջան, ադրբեջանցիները, հավատարիմ մնալով ստի եւ կեղծիքի քաղաքականությանը, ատելություն եւ թշնամանք են սերմանում հայերի նկատմամբ, որի հետեւանքն է նաեւ նրանց դիպուկահարի կողմից օրերս հայ զինվորին սպանելը: Պատմությունը ցույց է տվել, որ նման քաղաքականությունը բացասական հետեւանքներ է ունենում հենց Ադրբեջանի համար: Մի բան ակնհայտ է' նրանք ոչինչ չեն սովորել եւ ոչինչ էլ չեն մոռացել»: