Այսօր' ժամը 12:30, Ազատության հրապարակից մեկնարկեց երթ դեպի Սահմանադրական դատարան: Երթի մասնակիցները պայքարում են կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ:

 

ԱԺ չորս խմբակցությունները' ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ-ն և Ժառանգությունը, ՍԴ դիմում կհանձեն՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում մի շարք դրույթներ, ինչպես նաև' կասեցնել հունվարի 1-ից օրենքի գործադրումը:

 

Նշենք, որ երթին մասնակցում են բազմաթիվ պատգամավորներ վերը նշված չորս խմբակցություններից' Նաիրա Զոհրաբյան, Արմեն Մարտիրոսյան, Արմեն Ռուստամյան, Ռուբեն Հակոբյան և այլք: Ներկա է նաև Ռուբեն Հախվերդյանը:

 

Այս պահին արդեն ցուցարարները Սահմանադրական դատարանի մոտ են:

 

Երթին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ: