Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Ուշի-Արաքսավան ավտոճանապարհին բախվել են ուկրաինական համարանիշներով MAN մակնիշի բեռնատարը և ГАЗель մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ГАЗель-ի վարորդը մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ պետք է մեքենան մասնատեն, որպեսզի կարողանան մահացածի դին դուրս բերել այնտեղից:

 

Շարունակությունը՝ այստեղ: