ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար ամանորյա շնորհավորական բացիկներ է պատրաստել:
Բացիկներում գրված է.
«Մաղթում և հորդորում եմ հեռանալ ժպիտով և ոչ արյամբ, մնալ բարով, բայց ոչ չարությամբ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ես իրեն մաղթում եմ հեռանալ առանց չարության ու մաղթում եմ, որ իրապես հեռանա քաղաքականությունից: Այս բուրգի, չարիքի հեղինակներից մեկը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է: Պետք է նոր սերունդը գա, որ մենք արդյունավետ պետություն կարողանանք ստեղծել»: