Ինչպես հայտնում է novoye-vremya.az լրատվականը' հղում անելով այլ աղբյուրների, Թուքիայում տեղի ունեցող կոռուպցիոն սկանդալի շրջանակներում հաճախակի է հանդիպում նաև երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալի անունը: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, Բիլալ Էրդողանը գործարար հարաբերություններ ուներ ձերբակալված Ստամբուլի Ֆաթիհ շրջանի ղեկավարի հետ:
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ շրջանառվող տեղեկությունների' կոռուպցիոն սկանդալի արդյունքում գաղտնալսվել էին նաև Թուրքիայի վարչապետի հեռախոսազանգերը: