Ինչպես հաղորդում է Mail&Guardian լրատվամիջոցը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության ժամանակ աշխատած սուրդոթարգմանիչ Սամսանգա Ջանտջիին հոսպիտալացրել են:
Կրյուգերսդորպի հիվանդանոցում հետազոտվելուց հետո բժիշկները եզրակացրել են, որ նա հոգեկան հիվանդություն ունի:
Ջանտջին Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության ժամանակ իր գործողությունները բացատրել է շիզոֆրենիայի հանկարծակի նոպայով:
տեղեկացնենք, որ նա ինչպես հարկն է չէր թարգմանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերը: