Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգի թեկնածու ֆիլմերի կարճ ցուցակը, հայտնում է Обозреватель-ը։

 

Ինը ֆիլմից բաղկացած ցուցակում ընդգրկվել են հետևյալ ֆիլմերը՝

 

1. «Պատռված շրջանը » (Բելգիա)
2. «Էպիզոդ Այրոն Փիկերի կյանքից» (Բոսնիա և Հերցոգովինա)
3. «Մեծ գեղեցկություն» (Իտալիա)
4. «Որս» (Դանիա)
5. «Անհետացած պատկեր» (Կամբոջա)
6. «Երկու կյանք» (Գերմանիա)
7. «Մեծ վարպետ» (Հոնկոնգ)
8. «Հաստ տետր» (Հունգարիա)
9. «Օմար» (Պաղեստին)

 

Ցուցակում չեն ըդգրկվել Ուկրաինան ներկայացնող «Փարաջանով» և Ռուսաստանից «Ստալինգրադ» ֆիլմերը։