Ինչպես հայտնում է kapital.az լրատվականը, Ադրբեջանի SOCAR նավթային ընկերությունն Աթենքում համաձայնագիր է ստորագրել Հունաստանի պետական ունեցվածքի վարչության հիմնադրամի հետ: Համաձայնագիրը նախատեսում է հունական DESFA գազաբաշխիչ ընկերության 66% բաժնետոմսերի ձեռք բերմում:
Պայմանագրի իրագործումը կնպաստի ոչ միայն Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի դերակատարության բարձրացմանը, այլ նաև' Հունաստանում օտար ներդրումների ներգրավմանը. այս մասին հայտարարվել է պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ HRADF-ը հաստատել էր 400 միլիոն եվրո արժողությամբ այս գործարքը: SOCAR ընկերությունը բաժնետոմսերի 31%-ը ձեռք է բերել Հունաստանի կառավարությունից, իսկ 35%-ը՝ Hellenic Petroleum SA-ից: