Հազարավոր ճապոնացիներ են այսօր հավաքվել Ճապոնիայի կայսեր պալատի մոտ' իրենց երախտագիտությունը հայտնելու և շնորհավորելու վերջինիս 80-ամյակը. գրել է Associated Press-ը:

 

Ակիհիտո կայսրն իր հարազատ և մտերիմ մարդկաց հետ 3 անգամ դուրս է եկել հատուկ փամփուշտակայուն ապակիով նախատեսված պատշգամբ և ողջունել բնակչությանը: Իր ճառում Ճապոնիայի կայսրը նշել է, որ երկիրը շարունակում է վերականգնվել 2011 թվականի մարտի Արևելաճապոնական մեծ երկրաշարծից հետո և մարդկանց կոչ է արել շարունակել համատեղ աշխատանքը հանուն բարօրության:

 

Կայսրի ծննդյան օրը Ճապոնիայում նշվում է որպես համազգային տոն, և երկրում հայտարարվում է հանգստյան օր: Այս օրը Տոկիո են գալիս մեծ թվով ճապոնացիներ, որպեսզի հնարավորություն ունենան անձանբ շնորհավորելու կայսրին:

 

Ակիհիտո կայսրը երկրորդ ճապոնացի տիրակալն է իր հորից հետո, ով կայսերական գահին է բոլորում իր 80-րդ տարին: